WELL PR Agency's profileLusine Barseghyan's profile

QARKAP - board game for KASA

«Քարկապ» միջմշակութային հաղորդակցության խաղ

Խնդիրը
Բրենդավորել ոլորտի մասնագետների կողմից ստեղծված կրթական խաղը՝ անվանման ու լոգոտիպի ստեղծումից
մինչև ամբողջ փաթեթի բրենդավորում ու տպագրության մենեջմենթ։

Լուծումը
Ընտրվել է «Քարկապ» անունը, որը նախ համահունչ է խաղի հիմնական փիլիսոփայությանը․ ստեղծել կապ տարբեր մշակույթների միջև դրանից մասին գիտելիքը և ինֆորմացիան կիսելու եղանակով։ Բացի այդ, խաղի մեջ առկա է նաև իմաստության քարի սիմվոլը, որը խորհրդանշում է մասնակիցների հաղթանակը, երբ նրանք հաղթահարում են բոլոր փորձությունները։ Այսպիսով, «Քարկապ»  անունը ամբողջությամբ համապատասխանում է խաղի բովանդակությանը
և, միաժամանակ, բրենդինգի տեսանկյունից հաջողված և հիշվող անվանում է։
Անվան կոնցեպտի շուրջ կառուցվել է խաղի վիզուալ հատվածը։ Մասնավորապես, տարբերանշանը բաղկացած է անվանումից և քարկապի սիմվոլից, իսկ խաղատախտակը, խաղի քարտերը և մյուս բաղադրիչները բրենդավորվել են նախևառաջ խաղի ֆունկցիոնալ խնդիրները լուծելու (UX սկզբունքներով), այնուհետև դրանք գեղեցիկ փաթեթավորելու առաջնահերթությամբ։
QARKAP - board game for KASA
Published:

Project Made For

QARKAP - board game for KASA

Board game designed to develop intercultural communication skills of the players. The game was designed for - KASA Swiss Humanitarian Foundation

Published: