Ղարիպ Մշեցին
Րաֆֆի
Օհանի՝ Մուշ գաւառից Պոլիս աշխատելու եկած անտաշ, բարեսիրտ ու հաւատացյալ պատանիի մը պատմության ընդմեջեն ներկայացվում է՝ չոր հացի համար Պոլսում չարաչար աշխատող հայ պանդուխտների կյանքը: Նրանք մեծամասնությամբ բեռնակիրներ, աղբահավաքներ, նաւաստիներ են ..․ «Ղարիբ Մշեցին» գրքում կհանդիպենք սիրոյ պատմության, մարդկային ողբերգության ու առիթները օգտագործող անբարոյական մարդկանց:
Խաչագողի Հիշատակարանը
Րաֆֆի
Պարսկական տիրապետութեան տակ հեծող մի քաղաքում որբացած, աղքատ ընտանիքի զաւակ՝ Մուրատ, անգիտակցաբար զոհ գնալով խաչագող քաւոր Պետրոսի դաւադրութեան, անոր ձեռամբ մտնում է խաչագողների շարքերում եւ մասնակից է դառնում նրա դատապարտելի արկածախնդրութիւններին: Ֆերաշների, սէրվազների, խաների ճնշման հակազդելով ծնունդ առած խաչագողների այս խաւը խաբեբայ, գող, նոյնիսկ սպանող մարդկանցից է բաղկացած:
Ոսկի Աքաղաղ​​​​​​​
Րաֆֆի
ՙՙՈսկի Աքաղաղ՚՚ը զարթօնքի կոչ է: Հեղինակը ներկայացնում է նախապաշարումով համակուած հասարակութիւնը, կեղեքող, տգէտ հայ վաճառականները, ազատական գաղափարներով տոգորուած ուսանող դասակարգը, միամիտ, յափշտակիչների ու աղքատութեան զոհ հայ գեղացին: Գրքի աւարտին կը յաղթանակէ սէրը:
Ջալալէդին​​​​​​​
Րաֆֆի
Գրքի հերոս Սարհաթ և նրա հերոսական խմբակը պայքար են մղում ստրկության դեմ, հայերը ասպատակող, սպանող, երիտասարդ աղջիկները բռնաբարող ու գերի վերցնող Քրտերին դեմ: Գիրքը կոչ է հայերին զենք վերցնելու ու պաշտպանելու նրանց պատիվը, բացահայտ հրավեր՝ առողջ գաղափարախոսության: Առավել ևս Րաֆֆու բողոքն է կրոնական կամակորության, ժողովրդի ցավերի հանդեպ անտարբերության և հոգևորական ծայրահեղության դեմ:​​​​​​​
Րաֆֆի (Raffi)
Udgivet:

Ejer

Րաֆֆի (Raffi)

Udgivet: