Braind® Branding Studio's profile

New Flag of Armenia (design concept)

Branding
Բրեինդ ընկերության կողմից մշակված ՀՀ դրոշի նախագիծ-առաջարկ
Ընդհանուր տեսքը
Տարբերակման անհրաժեշտություն
Ստորև ներկայացված են այն դրոշները, որոնք նման են, թե՛ իրենց գունային երանգներով և թե՛ իրենց բովանդակությամբ: Ընդ որում կապույտն ու կարմիրը բոլոր դրոշներում խորհրդանշում են գրեթե միևնույն գաղափարը:
Վարդան Հացունի «Հայ դրոշներ» 1930թ., Վենետիկ
1919 թվականին Վենետիկում մշակված դրոշի նախագիծ. «...Անոր տարերքն էին, արքունիքի և ազգային դրօշուց հին ծիրանին՝ իւր ազնուագոյն երանգով, որ էր կարմրախառն մանիշակագոյնը...Անոր կեդրոնը զետեղուած էր հայկական խաչը, հաւատարիմ օրինակութեամբ իւր կորութեանց...»
Գույները և խորհրդանիշը
Ծիրանագույնը խորհրդանշում է հային բնորոշ աշխատասիրությունը, որը բերքատվության, նոր արժեքի ստեղծման և պետության առաջընթացի հիմքն է:
Մանուշակագույնը խորհրդանշում է Արտաշեսյանների թագավորական Հայաստանի դրոշը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզորագույն պետություններից մեկը, իսկ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին:
Սպիտակ խաչը խորհրդանշում է Արցախյան պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրման ռազմական գործողություններն ու վերջնական հաղթանակի ամրագրումը: Ընդ որում ռազմական գործողությունների ընթացքում սպիտակ խաչը պատկերված էր, թե զինվորների թիկունքին և թե ռազմական տեխնիկայի վրա, որն իր մեջ մեծ խորհուրդ էր պարունակում: 
Դրոշի անկյունային հատվածի խաչը խորհրդանշում է Հայաստանի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ քրիստոնեության ընդունումը: Նոր կրոն ընդունելով` Հայաստանը ստեղծեց իր յուրահատուկ քրիստոնեական կենսակերպը և դարձավ առաջին պետականորեն քրիստոնեությունը Ճանաչած երկիրն աշխարհում:
Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Հայաստանի հանրապետության նոր դրոշի լայնության և երկարության հարաբերակցության սույն չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը:
Հստակ դիրքավորման բացակայություն և ճանաչելիության բարդություն
Այն երկրները, որոնք եռագույնի փոխարեն օգտագործում են պատկերներ, առավել տպավորիչ են և տարբերակման համար բավականաչափ պարզ են: Օրինակ` Ճապոնիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան և արդեն կարող ենք նշել` Վրաստանը:
Հստակ դիրքավորում ունենալու համար հարկավոր են հստակ գաղափարներ, իսկ հաղթանակները, խաղաղ երկինքը և արարչական տաղանդն  իրենց առանձնահատկություններով հատուկ են գրեթե բոլոր ազգերին:
 
Կիրառությունը նորաձևության մեջ
Գունային անհամատեղելիություն
Դիտարկումները ցույց են տալիս, որ կարմիր, կապույտ, կանաչ և նարնջագույն գույները շատ հաճախ զուգորդվում են հարավամերիկյան կամ աֆրիկյան հետամնաց  երկրների հետ և էապես տարբերվում են զարգացած երկրների գունային կարծրատիպերից: Բացի այդ ՀՀ Ֆուտբոլի հավաքականի մարզահագուստի ձևափոխված տարբերակում այլևս եռագույնը նախկինի պես չի օգտագործվում: 
 
Դրոշը որպես վեբ-նշան
Հ.Գ. Գիտակցում ենք, որ նախագիծ-առաջարկը կարող է ոչ միանշանակ արձագանքներ ունենալ և շատերի կողմից չընդունվել, սակայն ցանկանում ենք նշել, որ այն զուտ մասնագիտական, ստեղծագործ աշխատանքի արդյունք է և նպատակ չի հետապնդում ստվեր գցել կամ վարկաբեկել  բոլորիս համար հոգեհարազատ դարձած պետական խորհրդանիշը: Նպատակն այն ավելի ազդեցիկ, տպավորիչ և ճանաչելի դարձնելն է: 
Ձեր կարծիքը չափազանց կարևոր է մեզ համար: Այն կարող եք թողնել մեր Facebook-ի էջում, կամ այցելելով մեր կայք
New Flag of Armenia (design concept)
Published:

Project Made For

New Flag of Armenia (design concept)

Braind-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ՀՀ նոր դրոշի իր նախագծած տարբերակը:

Published: